Բոլորը միանան, Աստված տա նախագահ դառնան, հայ տղերք են … /վիդեո/
Արմավիրի բնակիչ, 81-ամյա Գրիգոր Ղազարյանն այսօր եկել էր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է տարբեր կազմակերպություններում, իր գումարները ներդրել է բանկում, սակայն իրեն այդպես էլ ավանդներ չեն տալիս:
”Հիմա մեռնելուս ժամանակն է, ի՞նչի համար իմ ավանդները չեք տա”: Հարցին, թե ինչպես է վերաբերում Բագրատյանի առաջարկին` ավանդների համար ներկայումս կտրոններ տրամադրել, որպեսզի գոնե նրանց ժառանգորդները ստանան դրանք, Գրիգոր Ղազարյանը պատասխանեց. ”81 տարեկան մարդ եմ, հիմա է պետք է, հետո ի՞նչիս է պետք”:
Մեր դիտարկմանը, թե հարցը պետք է ուղղել նախագահի թեկնածուին, արմավիրցի պապիկն արձագանքեց. ”Պարոն Բագրատյանի՞ն … չնայած էն էլ հայ մարդ է, հարգում են իրան: Պարոն Բագրատյան, պարոն Հովհաննիսյան, պարոն Սերժ Սարգսյան, թող բոլորը միանան, Աստված տա նախագահ դառնան, հայ տղերք են, թող դառնան, բայց թող միավորվեն ավանդները տան, որ ես հացամուր չլինեմ, գնամ, սրանից նրանից փող ուզեմ, ասեմ` փող տվեք”: