18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանները բռնություն են կիրառել և անցել պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը:

Մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելու և պատուհանի ապակին կոտրելու կասկածանքով 2015 թվականի մայիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկել որդուն՝ Տարոն Ա.-ին, որտեղ հիշյալ բաժնի ծառայողները սպառնալիքներ են տվել ու բռնություն կիրառել որդու նկատմամբ՝ ստիպելով ընդունել հանցագործության կատարումը:

Հետագայում որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել նախաքննության ու դատաքննության փուլում, մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքը դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասելու արարքում և դատապարտվել ազատազրկման:

Քաղաքացի Սոնա Ա.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ