Երևանում փորձում են, մարզերում չեն շտապում
Գալիք տարվա հունվարի մեկից Հայաստանի բոլոր քաղաքացիները հեռուստացուց կդիտեն ոչ թե անալոգային, այլ արդեն թվային մոդելով: Արդյոք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր դեռ չունեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ սարքերը, կմնան առանց հեռուստացույցի տոներին: Այս կապակցությամբ` Henaran.am-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք մայրաքաղաքում և հատկապես մարզային հեռուստաընկերությունները պատրաստվում են անցնել թվային հեռարձակման:
Ալավերդիում գործող և Թումանյնաի տարածաշրջանում հասանելի «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն շտապում անցնել թվային մոդելի. «Մինչև 2020 թ-ը մենք իրավունք էլ չունենք անցնելու թվային մոդելի»:
Սոս Սիրադեղյանի խոսքով՝ թվային հեռարձակման չեն անցի այնքան ժամանակ, քանի դեռ շուկայում Մուլտիպլեքսորներ չեն հայտնվել: «Բացի պետական հեռարձակողը, որ հիմա դաշտում կա, կարող է լինել նաև մասնավոր հեռարձակող, որ զուտ բիզնեսի կանոններով է աշխատելու և ապահովելու է թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան հեռուստաալիքների թվային եթերը: Այս Մուլտիպլեքսորների շուկա մտնելու դեպքում արդեն պետք է կա´մ անցնենք թվային հեռարձակման, կա´մ անալոգայինից էլ զրկվենք:
Մարտունիի Զանգակ հեռուստաընկերության համահինադիր Դավիթ Երանոսյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ վաղուց են թվային հեռարձակման անցել: « Մենք և՛ թվային հեռարձակում ենք ապահովում, և՛ անալոգային: Իսկ թե «Զանգակ» TV-ին ե՞րբ վերջնականապես անալոգային հեռուստահեռարձակումից կհրաժարվի, դեռ չեմ կարող ասել»: