Դեֆոլտ
Նախօրեին, Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ, երկիրն անցել է մանաթի լողացող փոխարժեքի, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Համաձայն այդ որոշման՝ մանաթի փոխարժեքը պետք է ձևավորվի հիմնականում հիմնարար գործոններին համապատասխան ձևով՝ որոշվելով արժույթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությամբ: ԿԲ-ի մասնակցությունն արժույթի շուկայում իրականացվելու է այդ ռեժիմին համապատասխան»,- հայտարարել են բանկում:
Կենտրոնական բանկի այս որոշումից հետո մանաթը կտրուկ արժեզրկվել է։ Դրա փոխարժեքը դեկտեմբերի 18-ի համեմատ նվազել է ավելի քան 47%-ով: