Գուգարքում հրդեհից հետո մարդիկ անօթևան են մնացել
Այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում փայտաշեն կառույց է այրվել:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանն առավոտ կանուխ` 07,30-ի սահմաններում:
«Երկհարկանի տան 6 բնակարան է այրվել: Փայտաշեն այդ տները դեռ Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո էին բերել-տեղադրել: Բնակիչները, բարեբախատաբար, չեն տուժել»,- ասաց գյուղապետը:
Աշուղյանը նշեց նաև, որ անօթևան դարձած գուգարքցիներն այժմ վարձով բնակարններ են փնտրում, որ տեղափոխվեն այդտեղ բնակության:
Հրդեհի բռնկման պատճառների և վնասների մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով Henaran.am-ը կապ հաստատեց ՏԿԱԻՆ Լոռու մարզային փրկարար ծառայության և պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունների հետ, որոնց աշխատայիցները մեզ հետ զրույցում ասացին, որ դեպքի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն. «Վնասի չափերը դեռ հայտնի չեն: Աշխատանքներ են տարվում պատճառները պարզելու hama8»: