27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են ականի վրա կանգնել Բաղանիսի բնակիչները

«Փշալարն անցել են ու պայթել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանը:

Համայնքի ղեկավարը նշեց, որ այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչո՞ւ են հարևան Բաղանիս գյուղի բնակիչները ոտք դրել արգելված տարածք:

«Բոլորն էլ գիտեն դրա մասին, որ փշալարերից այն կողմ արկեր կան: Մարդիկ զարմացած են, բայց խուճապի մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակեց Եգանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն: Այս մասին հայտնել  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել:

Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ:

Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 1965թ. ծնված Ա. Ս.-ն և 1954թ. ծնված Ա. Կ.-ն:

Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի ԲԿ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ