02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվայի կենտրոնում հայտնի գործարար է սպանվել /վիդեո/

Նախօրեին անհայտ անձինք Infiniti մեքենայից կրակել են մի տղամարդու վրա, ով տեղում մահացել է։ Տղամարդն առնվազն 10 հրազենային վնասվածք է ստացել։ Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը 35-ամյա Մուխտար Մեջիդովն է,ով Դաղստանում հայտնի գործարար է, պատգամավորի նախկին թեկնածու։

Պարզվել է նաեւ, որ մեքենան կանգ է առել Մեջիդովի կողքին, այնտեղից մի քանի անգամ կրակել են նրա վրա ու հեռացել։

Интерфакс-ը նշում է, որ սպանությունն, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել։

Սպանվածի մոտ նույնպես ատրճանակ է հայտնաբերվել։ Շատ արագ սպանության վայր է եկել նաեւ Մեջիդովի կինը, ով ոստիկաններին ասել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր սպանել ամուսնուն կամ ինչի համար։ Զույգը երեք երեխա ուներ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ