Քաջարանի գյուղապետի նամակը
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի ղեկավար Ռաֆիկ Աթայանը պատրաստվում էր հերթական նամակը հանձնել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: “Գյուղի խնդիրների մասին ա, ճիշտ ա, մի անգամ հանդիպեցի խոսեցինք, բայց հիմա էլ եմ ուզում:
Ժամանակը քիչ ա, սպասում եմ, որ գա նամակը տամ իրան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գյուղի վարչական տարածքի մեջ մտնող անմշակ հողատարածքները ճանաչվել էին գերակա շահ եւ հատկացվել Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին:
Գյուղապետի գլխավորությամբ գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել, Աթայանը նույնիսկ հայտարարել էր, որ դուրս է գալու ՀՀԿ-ից: Բնակիչներին պաշտոնյաները ժամանակին վստահեցրին, որ քաջարանցիները ապրելու են իրենց գյուղում, ոչ մեկը նրանց չի տեղահանելու:
“Ես հանրապետական եմ, դուրս չեմ եկել, հիմա սպասում եմ իմ կուսակցության ղեկավարին, ինչ ա իրավունք չունե՞մ”,-ասաց նա:
Ի դեպ, այս անգամ էլ է Ռաֆիկ Աթայանի խոսքով, գյուղը սատարելու է ՀՀԿ ղեկավարին: