14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ:

Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ