02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանադայի վարչապետը դիմավորում է սիրիահայ ընտանիքին օդանավակայանում /վիդեո/

Սիրիացի փախստականներ փոխադրող հերթական օդանավն է վայրէջք կատարել Կանադայում: globalnews-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կանադայի վարչապետը,  երկրի այլ պաշտոնյաների հետ անձամբ դիմավորում օդանավից դուրս եկող առաջին ընտանիքին:  «Արևելքի» տեղեկություններով` նրանք հալեպահ Գևորգ Ժամկոչյանն ու նրա կինը` Ջորջինա Ժամկոչյան-Զըրեզն են, ովքեր Կանադայում ապրելու են ժամանել իրենց փոքրիկ դստեր հետ: Կանադացի պաշտոնյանները նրանց 16 ամսական դստերը  Թեդի արջուկ են նվիրում, ինչը ժպիտ է պարգևում պատերազմի սարսափներից Կանադա հասած աղջնակին, իսկ ընտանիքին է հանձնվում առաջին անհրաժեշտության հագուստ և իրեր: «Բարի գալուստ ձեր նոր տուն»,-ասում է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

Կանադան այն երկրներից է, որոնք Սիրիայի պատերազմից հետո ապաստան են տվել հազարավոր փախստական սիրիացիների:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ