16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հնգամյա ամերիկուհուն պատժել են

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի հնգամյա բնակչուհուն զրկել են մանկապարտեզի պարապմունքներից, քանի որ նրա խոսքերում ղեկավարությունը “ահաբեկչական սպառնալիք” է նկատել: Ինչպես հաղորդում է ”PennLive”-ը, երեխան սպառնացել է խաղալիք ատրճանակից օճառային պղպջակներով կրակել ընկերուհու վրա, իսկ այնուհետեւ ինքնասպան լինել նույն “զենքի” օգնությամբ:

Երեխայի շահերը պաշտպանող փաստաբանը նշել է, որ նա երբեք չի օգտագործել իսկական զենք, իսկ խոսքերն ասելու պահին երեխայի մոտ չի եղել նույնիսկ նրա խաղալիք վարդագույն “օճառային” ատրճանակը: 

Խոսակցության մասին հայտնի է դարձել տեղի դպրոցական շրջանի ղեկավարությանը, եւ հենց հաջորդ օրը “փոքրիկ օրինախախտին” հարցաքննել են առանց ծնողների ներկայության: Կեսժամյա զրույցից հետո որոշվել է, որ աղջնակը “ահաբեկչական սպառնալիք” է ներկայացնում, ինչպես նաեւ որ նրան 10 օրով կազատեն մանկապարտեզի պարապմունքներից եւ կուղարկեն հոգեբանի մոտ ստուգման:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ