28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրապարակային բանավեճի հրավիրեց

‘’Ժառանգության’’ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր հիմնական թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ առաջին տեղը` ՀՀ քաղաքացին պետք է զբաղեցնի:

Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ արեց իրականացնել նրան ուղղված իր նամակի 15 կետերը:

‘’ Մինչև երկուշաբթի պետական և հանրային շենքերը պետք է ապակուսակցականացվեն’’,-շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանըց: Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին բանավեճի հրավիրեց.’’Իմ հիմնական մրցակցին՝ պարոն նախագահին, հրավիրում եմ հրապարակային բանավեճի՝ բացօթյա, կամ հեռուստատեսային’’:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իրեն մարզային այցելությունների ժամանակ ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում եւ նշեց, որ իր անվտանգության ապահովման անհրաժեշտություն չի տեսնում.’’Պետք չէ հետապնդել և նկարահանել մեզ և մեր քաղաքացիներին’’:

Անդրադառնալով թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` հացադուլի մասին կոչին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հացադուլի փորձ ունի, նշեց, որ ինքը թեեւ նման խնդիր չունի, բայց առաջինը կայցելի թեկնածուին եւ կոչ կանի դադարեցնել հացադուլը:

Ինչ վերաբերվում է իր այն հայտարարությանը, թե նախագահական պայքարը լինելու է երկու` ‘’Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների միջեւ’’, ինչը քննադատության տեղիք էր տվել, “Ժառանգության” առաջնորդը նշեց, որ այդ հայտարարությամբ, իհարկե, նկատի չի ունեցել, որ երկու Հայաստան կա: Նա նշեց, որ մարդիկ չարակամություն են անում եւ երբեմն քննադատում այն դեպքում, երբ  ասելիք չկա.’’ Իմ խոսքի իմաստն այն է, որ բոլոր դեպքերում մենք ունենք մի Հայաստանի տարբեր պատկերացումների ընտրություն’’:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ