«Եթե ընտրվի՝ Աստված իր հետ». Արշալույսում թեժ է
«Ես գյուղում չեմ կանգնել և ինձ հեռու եմ պահում ավելորդ խոսակցություններից: Ինձ էլ լուրեր են հասել, որ գործող գյուղապետը եղբոր հետ կանգնած է գյուղում և մարդկանց կարգադրում է իր օգտին քվեարկել»,-Henaran.am-ի թղթակցին ասաց Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի թեկնածու Աշոտ Սարգսյանը:
«Ընտրությունը այնպիսի բան է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ով կընտրվի: Եթե Զարզանդ Գրիգորյանը ընտրվի, ուրեմն թող շարունակի աշխատել: Աստված իր հետ»,-նշեց Գևորգյանը:
Հիշեցնենք, այս գյուղում այսօր բացի սահմանադրական հանրաքվեն նաև գյուղապետի ընտրություն է: Թեկնածուներից մեկն էլ հենց գործող գյուղապետն է:
Աշոտ Սարգսյանը, որը Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալն է, ըստ շրջանառվող լուրերի՝ գեներալ Մանվելի հովանավորյալն է: