26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրապետության մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել

Դեկտեմբերի 6-ին ընթացող Սահմանադրական հանրաքվեից զատ Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են Տեղական ինքանակառավարման մարմինների, մասնավորապես` համայանքապետերի և ավագանիների ընտրություններ:

Ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում:

Ըստ ԿԸՀ պոշտանական կայքի հրապարակած տվյալների` ՀՀ-ում այսօր համայնքի ղեկավար կընտրեն Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնալիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն, Բասեն համայնքներում: Սյունիքի մարզի Վաղատուր, Աշոտավան, Չափնի համայնքներում: Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո համայնքներում: Արմավիրի մարզի Նորապատ, Դալարիկ, Արագած, Արշալույս, Ֆերիկ, Ալաշկերտ համայնքներում: Գեղարքունիքի մարզի Արեգունի, Գեղամաբակ, Զովաբեր և Լոռու մարզի Չկալով, Արծնի համայնքներում:

Նշենք, որ ավագանու անդամի ընտրություններ են մեկնարկել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Նորաբակ, Լոռու մարզի` Արծնի, Շիրակի մարզի` Նահապետավան, Անուշավան, Արևիկ և Սյունիքի մարզի Ալվանք ու Նժդեհ համայնքներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ