Ուկրաինան կշարունակի աջակցել Մինսկի խմբին` ԼՂ խնդրի կարգավորման ջանքերում
ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում կայացած ասուլիսին այսօր խոսել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթ անելիքների մասին, գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:
Թրաֆիքինգի, լրատվամիջոցների ազատության եւ շատ այլ հարցերի շարքում նա նշել է նաեւ ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտությունները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը:
Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել Մերձդնեստրյան եւ Վրաստանի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով տարվող գործընթացներին: