19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հանրապետության որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական  ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ