27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լանջիկ գյուղի ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը:

Ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ