23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց   լեռնանցքներում տեղում է ձյուն:

Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:  Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին  խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ