22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

“FEMEN”-ի ակտիվիստուհիները մերկացել են Հռոմի պապի առջեւ /վիդեո/

FEMEN” ուկրաինական շարժման 4 ակտիվիստուհիներ մերկացել են Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարի  դիմաց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կիրակնօրյա աղոթքի ժամանակ, գրում է “Новые известия”-ն:

Նրանք հանդես են եկել ի պաշտպանություն Եվրոպայի սեռական փոքրամասնությունների` մարմինների վրա գրելով “մենք հավատում ենք գեյերին” եւ “ձայնդ կտրիր”:

Իրենց պաշտոնական կայքում սկանդալային շարժման ակտիվիստները գրել են, որ Հռոմի պապը իր քարոզներում միասեռականների ամուսնություններն անվանում է “մարդկության համար սպառնալիք”: Այդ կապակցությամբ ակտիվիստները պահանջում են Վատիկանից դադարեցնել միջնադարյան անհանդուրժողականությունը այլախոհության  եւ միասեռականների նկատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ