24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բախումներ Բաքվի իսլամիստների եւ ոստիկանության միջեւ. կան զոհեր /վիդեո/

Բաքվում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նախօրեին տեղի Նարդարան ավանում բախումների էին տեղի ունեցել իսլամիստների եւ ոստիկանության միջեւ, ինչի արդյունքում 8 հոգի մահացել էր, այդ թվում՝ 2 ոստիկան, կան բազմաթիվ վիրավորներ։

Եւ ահա ակնկալվում է, որ կրկին բախումներ տեղի կունենան, քանի որ  Նարդարան ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են վառել եւ կրոնական երգեր երգել:

Ինչպես հայտնում են ադրբեջանական զլմ-ները, հավաքվածները հայտարարել են, որ եթե 24 ժամվա ընթացքում իրավապահներն ազատ չարձակեն Ադրբեջանի շիաների առաջնորդի գլխավորությամբ իրենց բոլոր ձերբակալված ընկերներին, ապա շարունակելու են պայքարը: Վերջինները զինված են մետաղաձողերով, քարերով:

Ադրբեջանի ՆԳՆ-ն ամբողջ գիշեր պահուստային ուժեր է կուտակել ավանի շուրջը: Զինվորները զինված են, նրանք զրահաբաճկոններով եւ սաղավարտներով են:

Ինչպես հայտնում է “МИР24”-ը, երեկ նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիաական «Իմամ Հուսեին» մզկիթ, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 6 բնակիչ սպանվել են:

Ավելի ուշ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ձերբակալվածները ծրագրել էին բռնություններ իրականցնել եւ եւ երկրում շարիաթի նորմեր մտցնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ