26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չավեսը ոչ թե մահացել, այլ մահվան պատճառ է դարձել

Վենեսուելայի արեւմուտքում ավտովթարի հետեանքով 11 մարդ է զոհվել, 75-ը` վիրավորվել են: Երկրի իշխանությունները հայտնել են, որ նրանք Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի համախոհներն են եղել, ովքեր ուղեւորվելիս են եղել երկրի մայրաքաղաք Կարակաս: Ըստ նախնական տվյալների` միմյանց են բախվել բեռնատարը եւ 2 ավտոբուսներ, գրում է “NEWSru.com” կայքը:

Զոհերը եւ վիրավորները մտադիր են եղել մասնակցել մայրաքաղաքում ընթացող ցույցերին` ի պաշտպանւթյուն Չավեսի, ով բարդ վիրահատությունից հետո ապաքինվում է Կուբայում եւ չի կարողացել ներկա գտնվել սեփական երդմնակալության արարողությանը: Վենեսուելայի խորհրդարանի եւ Գերագույն դատարանի որոշման համաձայն արարողությունը կհետաձգվի մինչեւ նախագահի ապաքինումը: 

Ի դեպ, այսօր լուրեր էին տարածվել, որ Չավեսը մահացել է, սակայն այնուհետեւ պարզվեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Բանն այն է, որ 2012- դեկտեմբերի 11-ին կայացած վիրահատությունից հետո Վենեսուելայյի նախագահին ոչ մի անգամ չեն ցուցադրել հեռուստացույցով, չի հնչել նաեւ նրա ձայնի ձայնագրությունը: Մեկ ու կես տարվա ընթացքում դա արդեն Չավեսի 4-րդ վիրահատությունն էր` կապված օնկոլոգիական հիվանդության հետ: Այն տեւել է 6 ժամ եւ բարդություններով` արյունահոսության տեսքով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ