26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին սեռական ակտ. արժե իմանալ

Յուրաքանչյուր տղամարդու կյանքում գալիս  է մի պահ, երբ նա մուտք է գործում հասուն հաճույքների աշխարհ: Անկախ կարգավիճակից, բնավորությունից, տեսակից` բոլորն էլ զրկվում են կուսությունից: Որոշ խորհուրդներ կարող են օգնել տղաներին` առաջին սեքսն անմոռանալի դարձնել:

1. Որոշեք վայրը: Գտեք հարմարավետ, առանձին վայր: Այն կարող է նաեւ ձեր բնակարանը լինել: Այն անպայման պետք է տեղի ունենա մահճակալին: Նախօրոք ցնցուղ ընդունեք: Ժամանակ հատկացրեք` մերկ մարմիններն ուսումնասիրելու համար, մինչեւ հասկանաք, որ այլեւս չեք ամաչում: Չմոռանաք հակաբեղմնավորիչ միջոցների մասին: Առաջին սեքսուալ փորձի ժամանակ մասնագետները խոհուրդ են տալիս բոլոր տղաներին պահպանակներ օգտագործել, քանի որ նույնիսկ այդ դեպքում աղջիկը կարող է հղիանալ:

2. Նախօրոք շատ մի կերեք, դա կարող է քնատություն առաջացնել: Իսկ դա ձեզ հաստատ պետք չէ: Պատրաստվեք ակտիվ գործողությունների: Սեքսից առաջ հարկավոր չէ նաեւ շատ ալկոհոլ օգտագործել, այն կարող է խնդիրների հանգեցնել սերմնաժայթքման հետ կապված:

3. Հաճույք ստացեք: Մի կենտրոնացեք դիրքերի փոփոխման կամ միայն օրգազմ զգալու վրա: Պարզապես թուլացեք, ազատագրվեք խանգարող մտքերից եւ վայելեք: Հնարավոր է, որ էրեկցիայի հետ ամեն դեպքում խնդիրներ լինեն, սակայն տխրելու կարիք չկա, պատճառը նյարդայնությունն է, որը կարելի է հաղթահարել աղջկա գուրգուրանքների շնորհիվ:

4. Մի վախեցեք խոտովանել, որ դուք կույս եք: Շատերը, չգիտես ինչու, ամաչում են խոստովանել դա: Սակայն իրականում դրանում ոչ մի վատ բան չկա: Եթե զուգընկերուհին արդեն ունի սեքսուալ փորձ, ապա հավատացած եղեք` նա ուրախ կլինի սովորեցնել ձեզ ինտիմ կյանքի հաճույքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ