02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատվաստվում են գրիպի դեմ

Հանրապետության ամբողջ տարածքում պոլիկլինիկաները ստացել են գրիպի կանխարգելման պատվաստանյութը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Արդեն տևական ժամանակ է, ինչ գրիպի դեմ պատվաստանյութը դրվել է գործածության մեջ: Առաջին հերթին պատվաստվել են բարձր ռիսկայնության խմբի մեջ մտնողները, որոնց պատավաստումը պարտադիր-ցանկալի էր: Դրանք մանկատան երեխաներն ու ծերանոցի բնակիչները, որոնցից մեկի վարակման դեպքում կվարակվեն նաև մյուսները»:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ պատվաստանյութի մյուս խմբաքանակն ուղարկվել է հանրապետության բոլոր պոլիկլինկաներին և ցանկացողները կարող են գնալ ու պատվասվել.

«Այո, ցանկացած ոք կարող է պատվաստվել, սակայն առաջնայնությունը տրվում է այն մարդկանց, որոնց մոտ գրիպը խրոնիկ բնույթ է կրում: Այս դեպքում պոլիկլինիկաները, գուցե, առաջնայինը նման մարդկանց պատվաստեն, նոր հետո մյուսներին»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ