Այլեւս դեն չնետեք․ բանանի կեղեւի անհավանական հատկանիշները
Այն, որ բանանը չափազանց օգտակար է, վաղուց է հայտնի։ Բայց այն, որ դրա կեղեւը պակաս օգտակար չէ, քչերը գիտեն։
Մասնագետները պարզել են, որ բանանի կեղեւը շատ կարեւոր հատկանիշներ ունի։ Նախ՝ այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք աղիների աշխատանքն են կարգավորում։ Բացի այդ՝ դրա մեջ կա մագնիում, կալիում, վիտամիններ А, С, В6, В12, սպիտակուց։
А վիտամինը օգտակար է ատամների եւ փափուկ հյուսվածքների, В6-ը՝ ուղեղի եւ սրտի բնականոն աշխատանքի, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի կարգավորման համար։ В12-ը կարեւոր է նյարդերի համար։
Բացի այդ, բանանի կեղեւում առկա նյութերն իջեցնում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Սակայն պետք է հիշել, որ բանանը չփչանալու համար կեղեւը հաճախ պեստիցիդներով՝ թունավոր նյութերով են պատում, հետեւաբար՝ այն օգտագործելուց առաջ պետք է հանգամանորեն լվանալ։ Իսկ բանանի կեղեւը կարելի է օգտագործել խաշած կամ չորացրած՝ ավելացնելով տարբեր ապուրների։