Նրանք վախկոտներ են․ Սերժ Թանկյանը՝ ահաբեկիչների մասին
Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում արձագանքել է Փարիզում և Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչություններին: Աշխարահռչակ երգիչը կիսվել է լուսանկարով և այն մեկնաբանել, որ խաղաղ բնակիչների վրա ձեռք բարձրացողները վախկոտներ են: Նա ափսոսանք է հայտնել սպանվածների համար և նշել, որ նրանք հասարակության լավագույն ներկայացուցիչներն էին:
«Մեր սերն ու աղոթքները բոլոր նրանց, ովքեր տուժել են Փարիզի և Լիբանանի սարսափելի հարձակումներից: Նրանք, ովքեր հարձակվում են համերգասրահների, ռեստորանների, սրճարանների, շուկաների և պաշտամունքի վայրերի վրա` սպանելու անմեղ, խաղաղ բնակիչների, վախկոտներ են: Մեր փարիզյան երկրպագուներն աշխարհի լավագույնններից են, չեմ կարողանում դադարել մտածել բոլոր նրանց մասին, ովքեր մասնակցել են Eagles of Death Metal շոուին»,-նշել է երգիչը: