Մերկ դերասանների մասնակցությամբ գովազդն արգելվել է` կեղծ տեղեկության պատճառով /վիդեո/
Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել ապուխտի գովազդային հոլովակի պատճառով, որում մի քանի տասնյակ մերկ մարդիկ են նկարահանվել: Հանդիսատեսը դժգոհել էր, որ մերկ մարդկանց տեսքը վիրավորում է իրենց, իսկ երեխաներին պարզապես վնասակար է դիտել այն:
Գովազդների դասակարգմամբ զբաղվող կազմակերպությունը հեռուստադիտողի հետ չի համաձայնվել, սակայն, այնուամենայնիվ, գտել է պատճառ, որը կարող է հիմնավորել գովազդի ցուցադրության արգելումը: Պարզվում է, որ գովազդում իռլանդական մթերքը անվանում են “բրիտանական”:
Գովազդին ուղղված 371 բողոք է ներկայացվել: Մարդկանց մեծ մասը դերասանների տեսքից, մի մասին էլ վրդովվել է պնդումը, թե “ապուխտը 100 տոկոսանոց բնական մթերք” է, եւ միայն հեռուստադիտողներից 5-ն են ուշադիր եղել այն փաստին, որ արտադրողը խաբում է մարդկանց` իռլանդական մթերքը բրիտանական անվանելով:
http://youtu.be/ZeD6HysO5kA