Քաղաքապետարանն առանց տանիքի է մնացել /ֆոտո/
Ուժգին քամու հետևանքով Լոռու մարզի Ախթալա քաղաքի քաղաքապետարանի տանիքն ամբողջությամբ վնասվել է. թիթեղները պոկվել են տանիքից ու մի կողմ շպրտվել: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին տեղի բնակիչները:
Ախթալացիների տեղեկացմամբ՝ իրենք վաղուց ի վեր նման քամու ականտես չեն եղել: «50 արեկան եմ, բայց կյանքումս նման բան չեմ տեսել: Անտանելի ու անբցատրելի մի երևույթ էր: Լավ է, որ մարդիկ չեն վնասվել այս քամուց»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Նաիրան:
Տեղացիները նաև հայտեցին, որ բացի քաղաքապետարանի շենքը, վնասվել են նաև բնակարանների ապակիները, այլ շենքերի տանիքներ ու ծառեր, իսկ քաղաքը դեռ երեկվանից ամբողջությամբ հոսանքազրկարծ է:
Հավելենք, որ ուժգին քամու հետևանքով, բացի Ախթալա քաղաքը, տուժել են նաև Լոռու մարզի և հարակից Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներ ևս: Մանսավորապես՝ Վանաձորում, Ավերդիում և Նոյեմբերյանում շենքերի կտուրներ են վասվել, հաստաբուն ծառեր ընկել և այլն: