23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը միջազգային այլ հարթակներ տեղափոխելուն։

Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հայտարարության մեջ նշել են, որ Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված միջնորդական փորձը եզակի է, ձևաչափն ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ պետությունների վստահությունը:

«Ձևաչափը փոխելու կամ զուգահեռ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցայինգործընթացին և խանգարել կարգավորման հարցում գրանցված առաջընթացին․․․

Մենք նկատի ենք առել ԵԽԽՎ-ի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որոնք արտահայտված են բանաձևում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև շփման գծի երկայնքով լարվածության բարձրացման հետ:

Համաձայն ենք, որ հակամարտությունը չափազանց երկար է տևել: Կողմերը պետք է ձեռնարկեն հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր հրատապ միջոցառումները: Մենք համոզված ենք, որ բանակցված կարգավորման հասնելու համար իրականացվող միջոցառումները պետք է հիմնված լինեն կողմերի միջև համաձայնության վրա, ինչպես ընդգծել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն իրենց համատեղ հայտարարությունում, որին աջակցել է նաև միջազգային հանրությունը», ասված է հակամարտության մեջ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ