Առեղծված է. 75-ամյա Լուսիկին ադրբեջանցինե՞րն են առևանգել. Հայկական Ժամանակ
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 75-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում: Թերթի հետ զրույցում Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր: Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել.
«Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ: Տարիքով կին է, ես երիտասարդ եմ, ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չէ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: