25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանափոխություն Գյումրիում. Հրապարակ

«Այս օրերին ամենուր, իշխանությունների միակ «թեման» հանրաքվեն է։ Երեկ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, որը հանրաքվեի շտաբի պետի տեղակալն է, Աժ միջանցքում իր շուրջն էր հավաքել նախկին և ներկա ԲՀԿ-ականներին։ Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ ինչ հանձնարարականներ էր տալիս Կարապետյանը։ «Ոչ մի, իրավիճակով էր հետաքրքրվում»։

Իսկ հանձնարարականնե՜ր։ «Ես կուսակցական չեմ և իմ համար եմ «այո» քարոզում»։ Ի դեպ, Գրիգորյանի համար այս հանրաքվեն դառնալու է լուրջ ստուգատես»:

Թերթի տեղեկություններով, եթե Մարտուն Գրիգորյանը հաջողի, ապա կարող է ստանձնել Գյումրու քաղաքապետի այդքան փափագած պաշտոնը, եթե ոչ, ստիպված կլինի մտնել որևէ կուսակցական ցուցակ։ Հարցրինք՝ կվերադառնա՞ք ԲՀԿ։

«Իմ համար էդ թեման փակ է»։ Իսկ այլ կուսակցության ցուցա՞կ։ «Թող ժամանակից առաջ չընկնենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ