Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը:
Քննարկվել են այն կարևոր հարցերը, որոնք տեղ կգտնեն Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունենալիք G-20 գագաթնաժողովի օրակարգում:
Երկու նախագահները միակարծիք են եղել այն հարցում, որ պետք է վերջ դրվի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK)-ը գործողություններին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ: