17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առյուծներն ավելի մարդ են, քան մարդիկ /ֆոտո/

Տանզանիայի Միկումի ազգային պարկում բնակվող առյուծները դժբախտության մեջ հայտնված իրենց փոքրիկ եղբոր հանդեպ ավելի լավ վերաբերմունք են ցուցաբերել, քան երբեմն մարդիկ են ցուցաբերում: Առյուծների խումբը 3 տարի խնամել է իր ցեղակցին, որը մետաղյա լարերի գերի է դարձել:

Վիրավոր առյուծին զբոսաշրջիկները նկատել են դեռեւս 2009-ին: Կենադնու պարանոցը սեղմելիս  են եղել մետաղե լարերը: Որսորդները հաճախ թակարդներ են դնում փոքր կենդանիների համար: Հետաքրքրասեր կորյունն էլ ընկել է թակարդի մեջ, իսկ երբ հանել է գլուխը, այն արդեն փաթաթված է եղել մետաղյա լարերով:

Այդ ժամանակվանից ի վեր կենդանիների երիտասարդ արքան դարձել է լարերի գերին: Տարեցտարի լարերն ավելի են խրվել կենդանու պարանոցի մեջ եւ սկսել խեղդել նրան: Արգելոցի աշխատակիցները պատմել են, որ սկսել են նրան փրկելու քայլեր ձեռնարկել, հենց որ իմացել են այդ մասին, սակայն դա բավականին դժվար է եղել, քանի որ արգելոցի տարածքը շատ մեծ է, իսկ առյուծները շատ զգուշավոր են: “Մեզ բոլորիս ապշեցրել է վայրի կենդանիների պահվածքը:

Վիրավոր կենդանու քույրերը եւ եղբայրները աջակցել են նրան` որսից նրա համար ուտելիք բերելով: Առյուծները չեն սպանել նրան, ինչպես սովորաբար վարվում են թույլ արուների հետ: Նրանք թույլ չեն տվել, որ նա մահանա”,-պատմել են աշխատակիցները: 

Վերջապես օգոստոսին անասնաբույժներին հաջողվել է քնեցնել առյուծին եւ մեծ դժվարությամբ ետ պահելով նրա ցեղակիցներին` հանել լարերը նրա պարանոցի վրայից: Կենդանու վերքերը մշակել են եւ թողել, որ նա ապաքինվի իր հավատարիմ ընտանիքի մոտ: Արգելոցի աշխատակիցների խոսքով` առյուծն արդեն գրեթե ապաքինվել է, նրա պարանոցի եւ գլխի վրա վերջապես սկսել է աճել բաշը, իսկ սարսափելի վերքերի մասին հիշեցնում են միայն սպիները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ