Քրիստոսը մեզ հայտնի Բեթղեհեմում չի ծնվել
Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ Հիսուս Քրիստոսը Բեթղեհեմում չի ծնվել: Իսրայելի հնէաբանները հայտարարել են, որ իրենք համոզիչ ապացույցներ ունեն, ըստ որոնց` Հիսուսը ծնվել է մեկ այլ Բեթղեհեմում, որը փոքրիկ գյուղ է Գալիլեայում:
Ինչպես տեղեկացնում է “FedPost.ru”-ն, բոլորին հայտնի Բեթղեհեմում մի փոքրիկ գյուղ է գտնվում: Պեղումներ արած հնէաբանները հայտարարում են, որ բավական ապացույցներ կան ենթադրելու, որ հենց այդ Բեթղեհեմում է ծնվել Քրիստոսը: Նրանցից մեկը համոզմունք է հայտնել, որ այնտեղ հրեաներ են ապրել, քանի որ այնտեղ քարե սպասքի մնացորդներ են հայտնաբերվել, որն արտադրել են միայն հրեաները, այն էլ` Հիսուսի երկրային կյանքի ընթացքում:
Կան նաեւ ապացույցներ, որ այնտեղի բնակչությունը մի քանի հարյուրամյակ հետո քրիստոնյա է դարձել եւ գեղեցիկ եկեղեցի կառուցել այնտեղ: Հնէաբաններից մեկը նշել է նաեւ, որ ավելի հավանական է, որ Մարիամը հղիության վերջին ամսում էշով Նազարեթից գալիլեյան Բեթղեհեմ է մեկնել, որը 7 կմ հեռավորության վրա է, ապա մյուս` մեզ հայտնի Բեթղեհեմը, որը 150 կմ հեռավորության վրա է: