Արամ Մանուկյանը հատուկ սարք էր բերել ԱԺ
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր իր հետ խորհրդարան էր բերել մի սարք, որով կարելի է անցկացնել նույնականացման քարտերը և ֆիքսել քարտատերի անձնական տվյալները, հաշվառման հացեն: ԱԺ ամբիոնից Մանուկյանը հորդորեց նման սարքեր օգտագործել առաջիկա հանրաքվեի ժամանակ, քանի որ, ըստ նրա, այդ սարքերի օգտագործումը կբացառի կրկնաքվեարկությունը:
Արամ Մանուկյանը առաջարկեց նաև օգտագործել մատների թանաքոտման պրակտիկան, միայն թե այս դեպքում էլ նշվում է, թե թանաքն ացետոնով մաքրվում է: