15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւը կրկին սպառնում է․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիեւը կրկին  սպառնում է   եւ, ցավալին այն է, որ սպառնում է ամբողջ Հայաստանին, սպառնում է հայերին եւ ոչ նիկոլին։ Չի թաքցնում, որ իր կռիվը նիկոլի դեմ չէ, նիկոլը շատ պուճուրիկ մի բան է։Չի թաքցնում, որ  իր կռիվը  հայերի դեմ է, բոլոր այն հայերի եւ ՀՀ բոլոր այն քաղաքացիների դեմ, որ չեն հանդուրժել, չեն հանդուրժում եւ չեն հանդուրժելու Հայաստանի թրքացումը։ Այո,  ալիեւը  դեռ կռվում  է մեր դեմ, նախկին նախագահների, նախկին հաղթած ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, բոլոր կռիվներում   հաղթող եւ արժանապատիվ հայի դեմ։
Չի թաքցնում, որ նիկոլը իր էժանագին  վինտիկն է, ոնց ֆռռացնի, ֆռռալու է։  Չի թաքցնում, որ իր բոլոր հանձնարարականները նիկոլը կատարել է եւ դեռ կատարելու է։ Իսկ  ի՞նչ է անում նիկոլը՝ <խաղաղության> մասին է ճամարտակում եւ,  դեռ առանց ամաչելու փորձում է իրեն  ինչ-որ բանի տեղ դնել, փորձում է թոզ փչել  հատուկենտ այն քաղաքացիների աչքերին, որ դրան դեռ  հավատում են։
Էլի եմ ասում, լրջանալ, միաբանվել եւ  հաղթել․․․Միայն այդպես կկարողանանք ունենալ  հայրենիք, միայն այդպես կարող ենք օրակարգի վրա դնել Արցախի վերադարձի հարցը․․․»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ