06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում,  «Հոնդայի Ֆիտ» մակնիշի HHB-515 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ.):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ուղևոր` 1979 թ. ծնված Ջ. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ