12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել

Հնդկաստանի կառավարությունը որոշել է խստացնել բռնաբարության համար պատիժը, ինչպես նաեւ ուժեղացնել ոստիկանական հսկողությունն ավտոբուսների կանգառներում, որոնցից կանայք սովորաբար օգտվում են գիշերային ժամերին:

Իշխանությունները նման հայտարարություն են արել այն բանից հետո, երբ 23-ամյա ուսանողուհին ավտոբուսում խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Ներկա պահին նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է “BBC”-ն:

Աղջկա վրա հարձակվել են, երբ նա կինոթատրոնից վերադառնալիս է եղել ընկերոջ հետ: Հարձակումից հետո նրանց երկուսին էլ ծեծել են, մերկացրել եւ դուրս նետել ավտոբուսից: Իրավապահ մարմինները ձերբակալել են ավտոբուսի վարորդին եւ մի քանի կասկածյալների:

Դեպքը բողոքի նոր  ալիք է բարձրացրել Դելիում, որը հաճախ անվանում են “բռնաբարությունների մայրաքաղաք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ