01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թլիկ գյուղը նոր գյուղապետ կընտրի

ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Արագածոտնի մարզի Թլիկի գյուղական համայնքի ղեկավար Ֆայզո Մստոյանի լիազորությունները, քանի որ վերջինս 2015 թվականի սեպտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և բուժում ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Կառավարությունը հավանության է արժանացրել որոշման նախագիծը: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Թլիկի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի  գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին  կհատկացվի 1 մլն 118 հազար, իսկ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը` 500 հազար դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ