16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Վանաձոր-քիմպրոմ»-ի հարցը մինչև դեկտեմբերի 15-ը լուծված կլինի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք որպես մի ամբողջականություն, բայց այդ ամբողջականության մեջ փորձենք առանձնացնել այն ճյուղերը, որոնք այսօր կարող են ավելի արագ զարգանալ Լոռում, քան մեկ այլ մարզում: Խոսենք հարաբերական առավելությունների մասին, որովհետև ես համոզված եմ, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ ավելի արագ կարող են զարգանալ հենց Լոռում: Կցանկանայի, որպեսզի այստեղ միանգամից ձեզ համար պարզ լինի, որովհետև վստահ եմ, որ բոլորիդ անհանգստացնում է հարցը՝ կապված «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էր ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի: Կցանկանայի, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այսօր մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի մասին, որովհետև մենք այնտեղ ծրագրեր ենք իրականացնում: Խնդիրը դիտարկենք նաև մեկ այլ տեսանկյունից՝ այդ ճանապարհաշինությունը չի կարող ինքնանպատակ լինել. մենք ճանապարհաշինությանը մարզում թափ ենք հաղորդում, որպեսզի կարողանանք զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: Կցանկանայի, որպեսզի նաև այս տեսանկյունից խնդիրը դիտարկենք»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ