08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալային սպանություններ /ֆոտո, վիդեո/

Մերձմոսկովյան Կրասնագորսկ քաղաքում կրակել ու սպանել են փոխքաղաքապետ Յուրի Կարաուլովին եւ քաղաքի էլեկտրահաղորդակցության բաժնի պետ Գրեգորի Կոտլյարենկոյին։ Պաշտոնյաներին սպանել են նրանց իսկ աշխատավայրում, հայտնում է НТВ-ն։ Ավելի ուշ սպանվել է նաեւ պատահական անցորդ։

Սպանության գլխավոր կասկածյալը բիզնեսմեն Ամիրան Գեորգաձեն է, իսկ սպանության պահի կադրերը հայտնվել են համացանցում։

Ինչպես հայտնի է դարձել, բիզնեսմենը պլանավորել էր Կրասնագորսկի քաղաքապետի սպանությունը, սակայն այն կանխվել էր։ Նա քաղաքապետարանում երկու հոգու սպանելուց հետո գնացել էր քաղաքապետի տան մոտ, նրան սպասել էր զենքը ձեռքին։ Անցորդ մի տղամարդ փորձել էր աղմուկ բարձրացրել, եւ գործարարը նրան էլ էր սպանել։

Ոստիկանները Ամիրան Գեորգաձեի առանձնատունը խուզարկելիս հայտնաբերել են նրա չորրորդ զոհին՝ գործընկեր Տրեստան Զաքիաձեի դին։

Սպանության պատճառը, ամենայն հավանականությամբ, գործարարի բիզնեսն է, ինչի շուրջ վերջերս նա խնդիրներ է ունեցել պաշտոնյաների հետ։

Դեպքի մանրամասները ճշտվում են, ոստիկանները փնտրում են մարդասպանին, ում հաջողվել է փախչել։

239c63a228 a4921f1d89 752e6b802f

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ