15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը:

Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական:

Գործադիրը  որոշել է մինչև 3 տարով հետաձգել «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Ընկերությունը նախատեսում է  արտադրանքն ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր՝ մոտ 450, աշխատատեղեր: Բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ