23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախը հերքում է ադրբեջանական վարկածը

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում հրապարակված հոդվածում, հղում անելով ադրբեջանական մամուլին, գրել էր, թե Ադրբեջանում վախենում են, որ ՌԴ-ի կողմից  ԻՊ-ի դիրքերի վրա հրթիռակոծությամբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարող է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործել՝ իր ռազմական ինքնաթիռների համար։

Վարծակի հավանականությունը պարզելու համար Henaran.am-ի թղթակիցը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանին:

«Կարծում եմ` սա ուղղակի ադրբեջանցիների կողմից շահարկում է, որևէ նպատակ կամ դիմում, որևէ այդպիսի հեռանկար չկա»- մեկնաբանեց խոսնակը: Անդրադառնալով Երևան-Ստեփանակերտ քաղաքացիական չվերթների վերսկսմանը, որը քննարկվում է վերջին մի քանի տարվա ընթացքում, Դավիթ Բաբայանն ասաց, որ թռիչքները դեռևս չկան, բայց կարծիք հայտնեց, որ կլինեն:

«Աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել, որ լինեն այդ թռիչքները: Իսկ թե երբ կլինեն, չպետք է հստակ ժամկետ նշել: Տեսնում եք, որ կան բազմաթիվ այլ հրատապ խնդիրներ. հակառակորդն ամեն օր խախտում է զինանադադարի ռեժիմը: Մինչև լրիվ իրավիճակը չկայունանա, դեռևս վաղաժամ է խոսել թռիչքների վերսկսման ժամկետների մասին»,- եզրափակեց խոսնակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ