28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ-որ բան քեզ բերել է այնտեղ, որտեղ հիմա կաս. վստահիր այդ ուժին

Մարդու կյանքում խնդիրները ի հայտ են գալիս, որպեսզի նա հոգեպես զարգանա, որպեսզի ինչ-որ բան բացարձակ փոխի իր կյանքում, դառնա ավելի ուժեղ, խելացի, ինքնուրույն, լուսավոր, սովորել մտածել, կամքի ուժ գործադրել, որպեսզի փոխես կյանքդ:

Ապաքինվել էգոիզմից եւ ինքն իր հանդեպ խղճահարություն զգալուց մարդ կարող է միայն ինքնուրույն` սիրելով իրեն, քանի որ երբ մարդ սիրում է իրեն, նրան առաջնորդում է նրա սիրտը: Այդ ժամանակ նա չի քննադատի ու մեղադրի ուրիշներին: Չի ծախսի իր թանկարժեք ժամանակը եւ էներգիան անիմաստ:

Եթե մարդ ինչ որ բան շատ է ուզում, բայց ոչ մի քայլ չի անում` հասնելու իր ուզածին, ուրեմն ձեր դիմաց իսկական էգոիստ է, որ խղճում է իրեն` դրանով թաքցնելով իր ալարկոտությունն ու անօգնականությունը: Հենց նա դադարի խղճալ իրեն, փոխի իրավիճակը, նրա մոտ ուժեր կհյանտվեն` հասնելու նրան, ինչ ցանկանում է:

Սկսեք ապրելը լիքը կյանքով, ձեզ իրավունք տվեք Մարդ լինել, հաղթեք ձեր վախերը, ձեռք բերեք ձեր սեփական փորձը, փոխեք համոզմունքները, հասեք ձեր ուզածին ու ձեզ չափազանց խիստ մի դատեք: Պարզապես իմացեք, որ ձեր յուրաքանչյուր կայացրած որոշում հետեւանքներ է ունենալու, հետեւաբար պետք է պատասխանատու լինել ձեր մտքերի, զգացմունքների, արարքների` ձեր կյանքի համար:

Եվ ամենակարեւորը, սովորեք ընդունել ձեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաք, քանի որ հենց այդպիսին եք դուք կարեւոր եւ անկրկնելի Տիեզերքի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ