25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմավիրում աղբ կվերամշակեն

Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային  ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝   Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ  հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում, փոխանցում է կառավարության լրատվական ծառայությունը:

Գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովի շուրջ 40 աշխատատեղ: Արդյունքում՝գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ