18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւր ենք հասել . Նախագահը` մարզպետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի տնտեսության խոշոր ճյուղերի վրա: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում կցանկանայի տեսնել, թե ու՞ր ենք հասել Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներում և ինչպիսի՞ ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ են իրականացվում արոտավայրերի ջրարբիացման աշխատանքները:

Հատկապես Գյումրիի մասով կցանկանայի տեղեկանալ այն աշխատանքի մասին, որ կատարվում է ներդրողների հետ: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք շատ արագ ճշտել բոլոր այն չօգտագործվող շինությունների, տարածքների ցանկը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ արտադրական շինություններ: Այսինքն` գույքագրել այդ ամբողջը, որովհետև ֆինանսների, ծրագրերի առկայության պայմաններում անթույլատրելի է այդպիսի շինությունների երկար փնտրտուքը, ինչը, բնական է, ավելի գրավիչ չի դարձնում ներդրողների համար, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարեն:

Ինձ նաև հետաքրքրում է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու: Նույնը վերաբերում է նաև կառուցված բնակարանների ճակատագրին: Ուզում եմ հասկանալ՝ այդ մեծաքանակ բնակարաններն ամբողջովին բնակեցվա՞ծ են, թե՞ ոչ, մարդիկ արդեն այդ գույքի սեփականատե՞ր են, թե՞ ոչ, որովհետև դրանից բխում է նաև հաջորդ հանգամանքը. դրա արդյունքում քաղաքից հանվե՞լ են, վերացվե՞լ են արդեն օգտագործման համար ոչ պիտանի տնակները, ինչը մի կողմից հնարավորություն կտա նոր շինարարության, մյուս կողմից էլ արտաքին տեսքի վրա մեծ ազդեցություն կունենա:

Կրթության, առողջապահության, սպորտի բնագավառներում բոլոր ծրագրերին, իհարկե, ես մանրամասն ծանոթ եմ, բայց այստեղ էլ երկու հանգամանք կցանկանայի շեշտել: Նախ՝ ինչպե՞ս է գործում հիվանդանոցը, և երկրորդ՝ ինչ նոր հնարավորություններ կարող ենք ստեղծել Շիրակի մարզիկների համար, որովհետև նրանց արդյունքները լավն են, փայլուն են, և մենք պարտավոր ենք բարելավելու նաև նրանց պայմանները:

Խնդրում եմ խոսեք նաև այն ծրագրերի, նախաձեռնությունների և խնդիրների մասին, որոնք այսօր ձեզ անհանգստացնում են»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ