08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի. Ժողովուրդ

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միապետական ավտոճանապարհին գործում է արագաչափ։ Ի տարբերություն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան և Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված, բայց չգործող արագաչափերի՝ Բերդականի արագաչափը գործում Է։ Սեպտեմբերին 24-ին Բերդավանը ադրբեջանական զինուժի կողմից ուժգին հրետակոծվեց, բերդավանցի 2 կին արկերի բեկորներից զոհվեց, գյուղի 2 այլ բնակիչ էլ վիրավորվեց։ Բերդավանցիները կրակի տակ շտապ կերպով իրենց երեխաներին տարհանեցին գյուղից, հասցրին ապահով վայրեր։ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը «Ժողովուրդի» հետ զրայցում նշեց, թե հնարավոր է, որ այդ օրը գյուղի տարածքում տեղադրված արագաչափը տեսանկարած լինի իր ծառայողական ավտոմեքենայի կողմից թույլատրելի արագության գերազանցումը, քանի որ շտապ հիվանդանոց հասնելու խնդիր կար։

Նա ասաց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետավտոտեսչության պետի տեղակալի հետ, ով հավաստիացրել Է, որ սեպտեմբերի 24-ին բերդավանցիների կողմից թույլատրված խախտումների համար տուգանքներ չեն կիրառվի։ Համայնքի ղեկավարին հարցրինք սահմանամերձ գյուղում արագաչափ տեղագրելու նպատակի հարմարության մասին։ Ա. Օաբրիելյանն ասաց, որ Բերդականում արագաչափն օգտակար է, քանի որ նախկինում, երբ այն տեղադրված չէր. գյուղի ավտոկանգառի մոտ մեծ արագությամբ սլացող մեքենաները մի քանի կթարի պատճառ են դարձել։ Նրա խոսքերով՝ արագաչափի առկայությունը զսպում Է բարձր արագության սիրահարներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ