Ի՞նչ պատկեր ունենք սահմանադրական հանրաքվեից առաջ
Այսօր Ազգային ժողովը կորոշի արդյո՞ք անցկացնել սահմանադրական փոփոխությունները, թե՞ ոչ: Ու եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա երկրի կառավարման կիսանախագահական մոդելը կփոխարինվի խորհրդարանականով:
Նկատենք, որ հարցի քվեարկությունը նախորդ քառօրյայի ժամանակ տեղափոխվեց հոկտեմբերի 5: Նախատեսվում է, որ նախքան քվեարկությունը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը 3 րոպե տևողությամբ ելույթ կունենա՝ ներկայացնելով նախագծի լրամշակված տարբերակը:
Հիշեցնենք, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ կողմ ենք քվեարկելու նախագծին, նույն կարծիքն է հայտնել նաև ԲՀԿ-ն, սակայն խմբակցության մեջ փաստացի գտնվող որոշ պատգամավորներ հայտարարել են, որ քվեարկելու են «դեմ»:
ՕԵԿ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել քվեարկության հարցում: ՀԱԿ-ը հայտարարել է, որ դեմ է, սակայն խմբակցության որոշ պատգամավորներ չեն կիսել այդ հայտարարությունը: «Ժառանագությունից» նորանշանակ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ «դեմ» քվեարկի, սակայն խմբակցության մյուս անդամները հակված են հավանություն տալ սահմանադրական փոփոխություններին: