Ինչպիսին է Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքը /ֆոտոշարք/
Հայազգի հայտնի հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում: Գարիկն ամուսնացած է, ունի երկու երեխա:
Գարիկն իր կնոջ` Ժաննայի հետ ծանոթացել է 1997 թվականին, բնականաբար, ՈՒՀԱ-ի շնորհիվ, հայտնում է Avariyka-ն:
Գարիկն ու Ժաննան հանդիպել են Սոչիում, ապա մեկ տարի չեն հանդիպել, իսկ կրկին հանդիպելուց հետո անմիջապես որոշել են ամուսնանալ:
Ժաննան իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ իրենց ծնողները չէին էլ սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կստացվի:
Նրանք սկսել են ապրել միասին, իսկ երկու տարի անց հարսանիքով ամուսնացել են` հայկական եկեղեցում: Զույգը երկու երեխա ունի` աղջիկ եւ տղա:
Avariyka–ն ներկայացրել է Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքի լուսանկարները` տարբեր ժամանակներում: