25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհավանական էմոցիոնալ լուսանկար, որը չի կարող անտարբեր թողնել /ֆոտո/

Հարսանիքից առաջ աղոթող երիտասարդ զույգի անչափ էմոցիոնալ նկարը լայն ճանաչում է գտել համացանցում: Դրա հեղինակ, լուսանկարիչ Դուեյն Շմիդտը սոցիալական կայքի իր էջում տեղադրել է այն, եւ մի քանի օրում նկարը հավաքել է հազարավոր հավանումներ:

Տվյալ լուսանկարում ԱՄՆ-ի ծովային հետևակային զինվոր Քալեբ Իերվուդն է իր հասնացու Մեգգիի, ովքեր սպասում են իրենց հարսանեկան արարողությանը եւ միասին աղոթում են:

Նրանք դիմում են Աստծուն, խնդրում Նրա առաջնորդությունն իրենց կյանքերի համար ու գոհանում Նրանից: Նրանց համար շատ կարևոր էր այդ աղոթքն անելը, նախքան կսկսեին համատեղ կյանքը:

«Մենք պատրաստ էինք անելու համատեղ կյանքի առաջին քայլերը, բայց մենք չէինք ցանկանում այդ քայլերն անել առանց Աստծո կամքի,- հետագայում լուսանկարը մեկնաբանում է Իերվուդը:- Ես աղոթում էի Աստծուն իմ գեղեցիկ ու իմաստուն կնոջ համար, ինչպես նաև իմ ապագա հիասքանչ ընտանիքի համար, որի անդամն էի պատրաստվում դառնալ»:

Ապագա ամուսինները չէին ցանկանում տեսնել իրար՝ մինչև արարողությունը, դրա համար աղոթքի ժամանակ Քալեբը հենվել է աստիճաններին, իսկ Մեգգին՝ պատին, որ խուսափեն տեսողական կոնտակտից:

Լուսանկարիչ Դուեյն Շմիդտը ասել է. «Ես շատ հարսանիքներ եմ նկարել, բայց այս պահը ընդմիշտ կհիշեմ»:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b39

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ