Ռազմիկ Ամյանը չի մասնակցի ”Tashi-show”-ին
Երգիչ Ռազմիկ Ամյանը չի մասնակցելու վաղը Մոսկվայում կայանալիք ”Tashi-show” հավաքական համերգին: Այս մասին երգիչը գրել է Ֆեյսբուքյան իր էջում:
”Մինչ գրառմանս բուն իմաստին անդրադառնալը՝ ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ”Tashi-show” հավաքական համերգին ես չեմ մասնակցելու: Բավականին շատ նամակներ եմ ստացել այդ համերգի հետ կապված և չէի կարող չանդրադառնալ:
Այսօր մեկնում եմ հանրապետությունից՝ մասնակցելու Եվրախորհուրդի կազմակերպած համերգին, որտեղ պետք է երգեմ ”Հորովել”-ն՝ ի հիշատակ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի”,-գրել է Ռազմիկ Ամյանը: